211652_close_icon
views-count2375 դիտում article-date 21:06 29-04-2022

Տիրանայում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Ալբանիայի  մայրաքաղաք Տիրանայում  մայիսի  28 –ին  կսկսվի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Մասնակիցների թվում  իր ուրույն տեղը կունենա  Հայաստանի հավաքականը: Վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ  մեր մարզիկները լրջորեն նախապատրաստվում են այդ ստուգատեսին:

Ծաղկաձորում  երեկ ավարտվեց ուսումնամարզական հերթական հավաքը: Մարզչական խորհուրդը  առավելապես ուշադրություն հատկացրեց  անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս շտկվեն  ծանրորդների թերի  կողմերը: Տեսադաշտում էր  նաև մարզիկների առողջական և բարոյահոգեբանական վիճակը: Թիմի բժիշկ Դավիթ Մոսինյանն ասաց, որ եղած վնասվածքները գրեթե բուժվել են: Ընդհանուր մթնոլորտը, ինչպես միշտ, առողջ է:

Մայիսի երեքից նախապատրաստական մարզումները կշարունակվեն Աբովյանի մարզահանգրվանում: Մարզիչները  կառաջնորդվեն նախապես կազմած ծրագրով, ասել է թե՝ հիմնական ուշադրությունը կհատկացվի վարժությունների կատարման տեխնիկային:

Նմանատիպ նյութեր