211652_close_icon
views-count126327 դիտում article-date 19:28 26-04-2022

Մահվան ելքով վրաերթ Երևանում. ըստ հավաքվածների՝ վրաերթը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի կողմից. վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից  տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով  քննիչներ Մանվել Մուրադյանի, Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ:

Ըստ  էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած հայտարարությունների՝  վրաերթը կատարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ուղեկցող ավտոմեքենայի կողմից;

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր