211652_close_icon
views-count3404 դիտում article-date 21:02 26-04-2022

Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել. 44-օրյա պատերազմի մասնակից

44-օրյա պատերազմի մասնակից Արտավազդ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով իր մարտական ընկերներին:

«Ես` Արտավազդ Մովսիսյանս 44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։

Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, և կոչ եմ անում բոլոր մարտական ընկերներիս ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։

Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ. սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը»,- գրել է Մովսիսյանը։

Նմանատիպ նյութեր