211652_close_icon
views-count1740 դիտում article-date 23:42 05-10-2021

Լեոնարդո. «Ռեալի» վարքագիծն այլևս չենք կարող հանդուրժել

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն անդրադարձել է նորից շրջանառվող լուրերին, որ Կիլիան Մբապեն տեղափոխվելու է «Ռեալ»:
 
Ավելի վաղ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս էր հայտնել, որ մինչև հունվարի 1-ը Մբապեի տրանսֆերի հարցը կհաջողվի լուծել:
 
«Սա պետք է արդեն դադարեցնել: Սա ակումբի և Կիլիանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի շարունակությունն է: Նման վարքագիծն այլևս հնարավոր չէ հանդուրժել:
 
Մպաբեն ՊՍԺ-ի խաղացողն է: Ակումբը գիտի, որ դա շարունակություն է ունենալու», ասել է Լեոնարդոն:
 
Այս շաբաթ Մբապեն իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ցանկացել էր տեղափոխվել հենց «Ռեալ», սակայն հիմա չգիտի, թե ինչպես կդասավորվի իր ապագան:

Նմանատիպ նյութեր