211652_close_icon
views-count1810 դիտում article-date 20:44 25-04-2022

«Բարսելոնան» իր պատմության մեջ հակառեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կատալոնական «Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանի ընթացքում երեք անգամ անընդմեջ պարտվեց սեփական մարզադաշտում։

Լա Լիգայի 21-րդ տուրի հետաձգված խաղում կատալոնացիները «Կամպ Նոուում» պարտվեցին «Ռայո Վալեկանոյին» (0:1):

Մինչ այս Չավիի թիմը սեփական հարկի տակ պարտություններ էր կրել առաջնությունում` «Կադիսից» (0:1), և Եվրոպա լիգայում ` «Այնտրախտից» (2:3):

Մեկ մրցաշրջանի ընթացքում երեք անգամ անընդմեջ «Բարսան» նախկինում երբեք տանը չի պարտվել:

Ակումբն ուներ տնային պարտությունների 3-խաղյա շարք, որը տևեց երկու մրցաշրջան՝ 1997/98 մրցաշրջանի վերջում և 1998/99 մրցաշրջանի սկզբում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր