211652_close_icon
views-count4129 դիտում article-date 13:22 12-10-2016

ԱԱ-2018. Արգենտինան սենսացիոն պարտություն կրեց, իսկ Ագուերոն հակառեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինայի հավաքականը սեփական հարկի տակ անսպասելի պարտություն կրեց Պարագվայից` 0:1: Արգենտինան առաջին անգամ պատմության մեջ երկու պարտություն կրեց սեփական հարկի տակ: 2015թ. հոկտեմբերին արգենտինացիները տանը պարտվել էին Էկվադորին (0:2): Մեկ այլ հակառեկորդի հեղինակ դարձավ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն: Հանդիպման 2-րդ խաղակեսում վերջինս չիրացրեց 11 մ. հարվածը և դա այս տարի նրա չիրացրած 5-րդ 11 մետրանոցն էր: Նշենք, որ Պարագվայի և Էկվադորի հետ խաղերում Արգենտինայի կազմում բացակայում էր Լիոնել Մեսին: Լատինական գոտու մյուս հանդիպումները` տեսաշարքով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր