211652_close_icon
views-count3764 դիտում article-date 13:47 08-12-2016

«Լեսթերը» անգլիական ակումբների շրջանում հակառեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի չեմպիոն «Լեսթերը» 0:5 հաշվով Պորտուգալիայում պարտվեց «Պորտուին»: Դա անգլիական ակումբների շրջանում ամենախոշոր պարտությունն է մրցաշարի պատմության մեջ: Նախկինում 4 գնդակի տարբերությամբ անգլիական ակումբները պարտվել էին 7 անգամ: Բացի այդ, «Լեսթերը» հյուրընկալվելիս 5 գոլ բաց թողեց 2012 թվականի մարտի ի վեր, երբ Անգլիայի Գավաթում 2:5 հաշվով պարտվել էր «Չելսիին»: Բոլոր դեպքերում, «Լեսթերը» խմբում գրավեց 1-ին տեղը, «Պորտուն» 2-րդն է: 3-րդ տեղ գրավեց «Կոպենհագենը», իսկ աղյուսակը 0 միավորով եզրափակեց բելգիական «Բրյուգեն»: Չեմպիոնների լիգա, խմբային, 6-րդ տուր [b]G խումբ [/b]«Պորտու» (Պորտուգալիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 5:0 Անդրե Սիլվա, 6, 64, 11մ, Խեսուս Կորոնա, 26, Յասին Բրահիմի, 44, Դիոգու Ժոտա, 77 «Բրյուգե» (Բելգիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:2 Բրանդոն Մեխելե, 8, ինքնագոլ, Մատիաս Զանկա Յորգենսեն, 15
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր