211652_close_icon
views-count28102 դիտում article-date 13:32 23-04-2022

Արտակարգ դեպք Երևանում․ հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ մոխրակույտի վերածված աղբարկղի կրակը չտարածվեց մյուս աղբարկղների վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրակարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 1Ա տան հարևանությամբ աղբաման է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջների օպերատիվ գործողության արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մարեցին աղբամանում առաջացած հրդեհը, ինչի արդյուքնում էլ այրվող աղբամանի մոտ տեղադրված աղբարկղները կրակի չմատնվեցին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր