211652_close_icon
views-count1350 դիտում article-date 12:31 23-04-2022

ՊԲ հրամանատարն ու ԿԽՄԿ Ղարաբաղի պատվիրակության ղեկավարը քննարկել են հումանիտար հարցեր

Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի  գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին  շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի  և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր