211652_close_icon
views-count928 դիտում article-date 15:53 27-06-2014

ՀՀ Արդարադատության նախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են ԼՂՀ հակամարտության ընթացքում անհայտ կորածների որոնողական աշխատանքները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 27-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։ Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։ Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ և ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը քրեակատարողական ոլորտում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ և բազմաբևեռ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր