211652_close_icon
views-count3815 դիտում article-date 10:47 22-04-2022

Դոլարի նվազման միտում առաջիկայում դեռ պետք է սպասել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին, մասնավորապես հայաստանյան ներքին շուկայում նկատվում է դոլարի փոխարժեքի պարբերական անկում: Փաստն այն է, որ մոտ 1.5 ամսում դրամի նկատմամբ դոլարը նվազել է շուրջ 50 դրամով: Սա ի՞նչ տենդենց է, ինչո՞վ է պայմանավորված: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով հակիրճ ներկայացրեց.

«Բացառապես պայմանավորված է ԱՄՆ-ի հանգամանքով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ունի արտահանման ավելացման լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում արհեստական արժույթի նվազման խնդիր են ստեղծում: Դոլարի նվազման տենդենց առաջիկայում դեռ պետք է սպասել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր