211652_close_icon

Արտակարգ դեպք Արմավիրում. նախկին պատգամավորին պատկանող ապակյա տարաների գործարանում հսկայական բետոնե սյունը ապամոնտաժելիս աշխատակցի ինքնազգացողությունը վատացել է. նրան այնտեղից իջեցրել ու շտապօգնության մեքենային են մոտեցրել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count82463 դիտում article-date 18:14 21-04-2022
Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արմավիր քաղաքի վարչական տարածքում նախկի ապակյա տարաների գործարանի բետոնե հսկայական սյան վրա աշխատանքներ կատարողի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝  նրան անվտանգ իջեցնելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոաշտարակի օգնությամբ նշված վայրից իջեցրել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Արմավիրի մարզի բնակիչ, 45-ամյա Արսեն Մ.-ին: Այնուհետև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արսեն Մ.-ն իր գործընկերոջ հետ նշված բետոնե հսկայական սյունը ապամոնտաժելիս են եղել և նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիները հոգեբանական և առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր