211652_close_icon
views-count85089 դիտում article-date 17:25 28-03-2024

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «Հրաշք Այգի» ռեստորանում «ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին․ վերջինս դիմել է բուժօգնության

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրաշք Այգի» ռեստորանում ջերմուկի շշի պայթելու հետևանքով «սկլերա» ախտորոշմամբ «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված բժշկական կենտրոն են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի և ՔՀԲ բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արսեն Հովսեփյանն է։ 

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։10-ի սահմաններում Մրգավետ գյուղի վարչական տարածքում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրում Ա. Հովսեփյանը աթոռից վեր կենալիս ոտքը պատահաբար կպել է գետնին գտնվող «Ջերմուկի» ապակյա շշին, որը կողաշրջվել և կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է ձախ աչքի շրջանին, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք: 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր