211652_close_icon
views-count2937 դիտում article-date 17:58 21-04-2022

Էրիկ Իսրայելյանը՝ Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնության չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոֆիայում  եզրագիծը հատում  է  Եվրոպայի բռնցքամարտի  երիտասարդական առաջնությունը:  Այսօր կայանում են վճռական մենամարտերը: Մրցումները շարունակվում են, իսկ մեզ հայտնի դարձավ, որ  եզրափակիչ մտած մեր տղաներից  երևանցի Էրիկ Իսրայելյանը / 60 կգ / մեծ առավելությամբ    հաղթեց  մրցակից  տանտիրոջը և դարձավ ոսկե մեդալակիր:  Նրա թիմակից , վանաձորցի Արես Հակոբյանը / 67 կգ / միավորներով զիջեց Ուկրաինայի պատվիրակին  և  կանգնեց պատվո պատվանդանի  << արծաթե >>  աստիճանին:

Մեր երրորդ հույսը ՝  երևանցի Համլետ Ադամյանը / 80 կգ /,  համաձայն գրաֆիկի, հույն մրցակցի հետ կմենամարտի  երեկոյան  ժամը 19. 00 –ի սահմաններում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր