211652_close_icon
views-count1294 դիտում article-date 16:12 21-04-2022

Մակրոնը Կիև մեկնելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է կրկին մեկնել Կիև, բայց այդ այցը հնարավոր կլինի, երբ նա կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին, ասել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

«Նախագահ Մակրոնն ասել է, որ պատրաստ է կրկին մեկնել Կիեւ, երբ դա իմաստ ունենա, երբ այդ այցը կարողանա նպաստել կարգավորման առաջընթացին»,- ասել է Աթալը France Info հեռուստաալիքի եթերում:

Նմանատիպ նյութեր