6504 դիտում
15:11 21-04-2022
Այսօր հայ ժողովրդի արժանավոր զավակ, կուսակցական-պետական ականավոր գործիչ, հայ ժուռնալիստիկայի երախտավոր Հովհաննես Բաղդասարյանը կդառնար 108 տարեկան
Այսօր, ապրիլի 21-ը, հայ ժողովրդի արժանավոր զավակ, կուսակցական, պետական ականավոր գործիչ, հայ ժուռնալիստիկայի երախտավոր, մեծ հայ Հովհաննես Մնացականի Բաղդասարյանի (Մինայիչի) ծննդյան օրն է, 108-ամյակն է լրանում։
Նրան ճանաչողների, գործընկերների, իր մարդկային շնորհները վայելածների, նրա հետ նիստուկաց անողների մեջ Հովհաննես Բաղդասարյանն առաջացրել է սիրո, հպարտության, ակնածանքի, երախտապարտության զգացումներ ու նրա կորստյան ծանր ցավի ապրումներ։
Հովհաննես Մինայիչը (նրան բոլորն այդպես գիտեին) ծնվել է 1914 թվականի այս օրը, ապրիլի 21-ին, Շիրակի մարզի Հայրենյաց (այն ժամանակ Սոնգյուռլի) գյուղում, հողագործի ընտանիքում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, հետո սովորել և ավարտել է Լենինականի Մռավյանի անվան մանկավարժական ուսումնարանը, նաև Լենինականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1933 թվականին, Բաղդասարյանը սկսում է իր աշխատանքային գործունեությունը։ Սկզբում աշխատում է «Ավանգարդ» թերթի հրահանգիչ, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր։
Ի ծնե լրագրող էր, և Լենինականի «Բանվորը» եղավ այն քուրան, որում թրծվեց Բաղդասարյան ժուռնալիստի բեղմնավոր գրիչը։ Այստեղ լայնորեն դրսևորվեցին գաղափարախոսական ըմբռնումները, կազմակերպչական ընդունակությունները, և որը բարոյական ցատկահրապարակ հանդիսացավ նրա համար կուսակցական ու պետական ղեկավար մարմիններում զբաղեցնելու բարձր պաշտոններ։ Նրա աներեր սկզբունքն էր. Մարդը պետք է զարդարի պաշտոնը և ոչ թե պաշտոնը մարդուն։ Մարդ խաղալը խորթ ու օտարոտի էր նրա էությանը։ Լավին լավ էր ասում, վատին վատ։ Տանել չէր կարող անբաններին ու աշխատանքում գլուխ պահողներին։
1943-48թթ. Լենինականի քաղկոմում և Ախուրյանի շրջկոմում կուսակցական պատասխանատու պաշտոններ զբաղեցնելուց հետո տեղափոխվում է Երևան և ստանձնում «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները։ Հովհաննես Բաղդասարյանն այդ տարիներին զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ Ժուռնալիստիկա է դասավանդել Լենինականի մանկավարժական ինստիտուտում (1947-1949թթ.) և Երևանի պետական համալսարանում (1951-1959թթ.)։ Պաշտպանել է գիտական թեզեր, ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ Մի շարք գիտական աշխատությունների, մենագրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրքերի հեղինակ է։ Նրա գրքերից են «Մեր ժամանակակցի հոգևոր աշխարհը», «Անցած գնացած տարիներ», «Սովետական մարդը», «Ժուռնալիստիկան, ժուռնալիստը և ժամանակը»։
1961 թվականին Բաղդասարյանն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1966 թվականի մարտին նշանակվել է ՀԽՍՀ Մշակույթի նախարար։ 1967-85թթ. Հովհաննես Բաղդասարյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։ 1985 թվականին անցնելով կենսաթոշակի, աշխատել է ՀԽՍՀ կառավարությանն առընթեր Տերմինաբանական պետական կոմիտեի նախագահ։
Նա ամենուրեք աչքի էր ընկնում իր բեղուն գործունեությամբ, խստապահանջությամբ և բոլորին օգնության հասնելու պատրաստակամությամբ։ Նրա աշխատանքային գործունեությունը գնահատվել է բազմաթիվ շքանշաններով, մեդալներով կառավարական պարգևներով։ Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։
81 տարի ապրեց, սիրահարված իր երկրին, պետությանը, սիրում էր կյանքը, հայրենիքը, ողջունեց նորանկախ Հայաստանի կայացումը։ Իսկական գրչի մարդ էր, զգայուն հոգատար ղեկավար, լավ կազմակերպիչ։ Ունեցել է երեք զավակ Էռնեստը, Էդուարդը և Անահիտը։ Երեքն էլ գիտությունների թեկնածուներ։ Նրա խոսքերն են. «Աշխատանք սիրեցի և կյանք սիրեցի»։
Հովհաննես Բաղդասարյանի անմիջական ջանքերի շնորհիվ կառուցվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, նշվել է Եղեռնի 50֊ամյակը, կառուցվել Երևանի Երիտասարդական պալատը։ 1958֊ին, Երևանն արդեն 400.000 բնակիչ ուներ, և խմելու ջուրը չէր բավականացնում։ Բաղդասարյանի առաջարկով որոշվում է կառուցել Ղրդբուլաղ-Երևան նոր ջրագիծը։ Մարդիկ սիրով են արձագանքում այդ որոշմանը, մրցություն է ծավալվում, թե ով ավելի շուտ կավարտի ջրագծի շինարարության իր հատվածը։ Կարճ ժամանակ անց Երևան մտնող ջրի ծավալը կրկնապատկվում է։ Նույն կերպ լուծվում է նաև գազաֆիկացման հարցը։ Հայրենի եզերքի պաշտամունք ուներ։ Ասում էր. «Մեզնից ամեն մեկի համար երկրի վրա մի անկյուն կա, որը սիրով ու փայփայանքով, ակնածանքով ու երախտագիտությամբ է պահպանվում հիշողության մեջ։ Դա ծննդավայրն է»։ Հետո շարունակում էր. «Շատ երկրներ եմ եղել, ուշևորություն եմ կատարել Եվրոպայի շուրջ, տեսել եմ Ստամբուլը, Հռոմն ու Նեապոլը, Փարիզն ու Ամստերդամը, Հաագան, Ստոկհոլմը, այլ բնակավայրեր, որոնք զարմանք ու հիացմունք են պատճառել գեղեցկությամբ, շքեղությամբ, պատմամշակութային հուշարձաններով, բայց մտքով միշտ եղել եմ այն հողակտորի վրա, որտեղ ծնվել ու աչք եմ բացել, որին և պարտական եմ հավիտյան։ Դա Սոնգյուռլի - Հայրենյացն է, Արագածի փեշերին փռված իմ գյուղը, որի դաշտերում, սարերում ու ձորերում եմ թողել մանկությունս ու պատանեկությունս։ Ինչ հիացմունքով էր պատմում Լենինականի մասին, ուր անցել էին ազնիվ զգացմունքներով ու վառ երազներով ներշնչուն նրա երիտասարդ տարիները։ Հիացած էր Ուստա Մկրտչի հայրենանվեր առաքելությամբ, ով հայրենի քաղաքում սեփական ձեռքերով 40 աղբյուր է կառուցել, չէր մոռանում այն հիշարժան պահը, երբ քաղաքի շուկայում հանդիպել է Պոլոզ Մուկուչին։ Ի դեպ, «Բանվոր» թերթում գյուղբաժնի վարիչ աշխատելու ժամանակ հրահանգիչը Հովհաննես Շիրազն է եղել, ում Մինայիչին նվիրված «Վռազ քառյակներից» մեկը հնչում է այսպես. «Ինչքան լինես, լավ լինես, Գինով ոսկի գավ լինես, Այ Հովհաննես, կյանքը ծով, Դու լույս բախտի նավ լինես։
Հովհաննես Բաղդասարյան անհատի մասին, որի էությունը մամուլն էր, տարերքը գրելը, հավատամքը որդեգրած գաղափարախոսությունը, կարելի է շատ երկար խոսել։ Նրա հարուստ և ուսանելի կենսագրությունն առատորեն նման հնարավորություն տալիս է։ Մահացել է 1995 թվականի սեպտեմբերի 18֊ին Երևանում, հուղարկավորվել Կենտրոնական Թոխմախի գերեզմանատանը։
Իբրև ամփոփում հիշենք Համո Սահյանի Մինայիչին նվիրած չափածո խոսքը. «Բախտիդ ճակատը պիտի համբուրես, Եվ շնորհակալ պիտի լինես դու, Երջանիկ ու մեծ քո տառապանքից, Որ հոգուդ վրա կնճիռներ չունես, Եվ խղճիդ վրա չունես ոչ մի բիծ...Մեծ հայի պայծառ հիշատակը միշտ վառ է հարազատների, ընկերների, սաների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց Հովհաննես Սարգսյանը

Նմանատիպ նյութեր
2474 դիտում
22:16 29-05-2022
Սարուխանում բացվեց հայ ժողովրդի արժանավոր զավակ Հայկազ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշատախտակ. Սերգո Երիցյան
2288 դիտում
21:38 06-06-2022
Հայ ժողովրդի նվիրյալ զավակ Քըրք Քըրքորյանը 105 տարեկան է
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ