Քաջերն անմահ են. Միքայել Աթոյան
Ախուրյանի զինվորական պանթեոնում խորհրդավոր լռություն է․ ոչինչ չի խաթարում այստեղ՝ մայրենի հողում հանգչող հերոսների հանգիստը։ Մեղմ հովն է մոր նման փարվում քաջերի շիրմաքարերին ու շշնջում լեգենդ դարձած հրաշապատումներ՝ Արցախյան գոյամարտից մինչև Արցախյան 44-օրյա պատերազմ։
44-օրյայում հերոսի մահով ընկած, ծնունդով ախուրյանցի, Բաղանիսի զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Միքայել Աթոյանի երկնային կյանքի հինգերորդ տարելիցն է, և նրա հիշատակը խնկարկելու համար այստեղ են ընտանիքի անդամները, բոլոր հարազատները, զինակից ընկերները, համագյուղացիները, դպրոցի ուսուցիչները, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ու համայնքապետարանի աշխատակիցները։
Ցավ ու կարոտ կա ներկաների հոգում։ Կա նաև անմեկին հպարտություն, որ Միքայել Աթոյանը իր մարդ տեսակով, գաղափարներով ու հավատով առանձնանում էր շատերից՝ առանձնանում էր ընտանիքի ու հայրենիքի հանդեպ պաշտամունքի վերածված անմեկին սիրով։ 44-օրյա պատերազմում էլ առանձնացավ իր նվիրումի մեջ՝ առանձնացավ իր արժանիքներով, հոգու բարությամբ ու հոգու լույսը մարդկանց բաշխելու պատրաստակամությամբ։
Դժվար է տեսնել, թե ինչպես է լռելայն մորմոքվում մայրը՝ տիկին Տիրուհին։ Ավելի դժվար է տեսնել որդու շիրմաքարի մոտ մի բուռ դարձած հորը՝ Սարգիս Աթոյանին, և անհնար ու ծանր է նայել տղամարդու ժլատ արցունքներին։
Ախուրյանի հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը հոգեհանգստյան կարգից հետո դիմեց ներկաներին՝ ասելով.
«Ինձ համար անասելի դժվար է այս պանթեոնում հանգչող յուրաքանչյուր զինվորի մասին խոսք ասելը։ Ես մխիթարում եմ նրանց հարազատներին և արտասվում եմ շատերի հետ։ Հավերժ փառք մեր հերոս տղաներին, որ ամենաթանկը՝ իրենց կյանքը տվեցին հայրենիքին։ Իրենք չեն պարտվել, իրենք իրենց արյան գնով հաղթել են և այսօր էլ արծվի նման երկնքում հսկում են մեր խաղաղությունը։ Մեր խոնարհումը նրանց շիրիմներին, նրանց ծնողներին և ընտանիքներին։ Սուրբ հոգով թող մխիթարություն գտնեն»։
Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ նշեց.
«Այսօր և խոնարհումի, և հպարտության օր է։ Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առջև և միևնույն ժամանակ հպարտանում, որ հայ ժողովուրդը նրանց նման քաջարի զավակներ ունի։ Նրանց օրինակով սերունդներ պետք է կրթվեն ու դաստիարակվեն։ Հինգ տարի առաջ այս օրը զոհվեցին ախուրյանցի մեր տղաները՝ հրամանատարներ Միքայել Աթոյանն ու Մանվել Ալեքսանյանը։ Մասնավորապես Միքայելին անձամբ եմ ճանաչել՝ իբրև լավ մարդու և օրինակելի զինվորականի։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ և այն բոլոր տղաների առաջ, ովքեր այսօր հանգչում են այստեղ՝ զինվորական պանթեոնում։ Հավերժ փառք մեր հերոսներին»։
Ախուրյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Նարինե Մուշեղյանի խոսքով՝
«Սրտի ցավ եմ ապրում Միքայելի և նաև բոլոր զոհվածների համար։ Շատ դժվարությամբ եմ համակերպվում Միքայելի չլինելու հետ, դժվարությամբ եմ մասնակցում նրա հիշատակի արարողություններին, որովհետև անկարելի է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Նա իմ սիրելի աշակերտներից է եղել, և ցավով եմ խոսում նրա մասին։ Այս պանթեոնում իմ սիրելի աշակերտներն են՝ և՛ Միքայելը, և՛ Տիգրանը, և՛ Գրիգորը, և՛ Մանուկը, և՛ Աշոտը։ Սրտանց ցավում եմ նրանց համար, բայց կա մի սփոփանք՝ նրանք անմահ են, քանի որ մահն իմացյալ անմահություն է»։
Հրամանատարի կինը՝ Ասյա Աթոյանը, դժվարությամբ կուլ տալով արցունքները, պատմում է հերոս ամուսնու մասին.
«Անասելի դժվար է, եթե ոչ անհնարին, հաշտվել այն մտքի հետ, որ Միքայելը զոհվել է։ Նրա մասին անցյալով խոսել չի լինում՝ նա կա, ապրում է մեր սրտերում։ Ծնողասեր զավակի, ընտանիքասեր ամուսնու, սիրող հոր, լավ եղբոր էությունը միշտ ուղեկից է մեզ՝ անսահման բարի ու հոգատար, նրբանկատ ու ազնիվ։ Մենք այնքան նվիրական երազանքներ ունեինք մեր զավակների հետ կապված, այնքան հույսեր… Անավարտ մնացին մեր բազում ծրագրերը, չարաբաստիկ պատերազմը մեզանից խլեց ամենաթանկը»։
…Ախուրյանի զինվորական պանթեոնում նահատակված քաջերն են։ Մեղմ քամին շոյում է նրանց շիրմաքարերը և պատմում մի լեգենդ՝ թե ինչպես են ապրում և հերոսանում ընտրյալները, և թե նրանցից հետո ինչ դժվար է ապրելը…
Մելանյա Ծառուկյան