211652_close_icon
views-count2042 դիտում article-date 21:38 06-06-2022

​Հայ ժողովրդի նվիրյալ զավակ Քըրք Քըրքորյանը 105 տարեկան է

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆՎԻՐՅԱԼ ԶԱՎԱԿ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ 105 ՏԱՐԵԿԱՆ Է
Այս դժվարին օրերին, երևի թե, կարիք ունենք ազգովի խորին խորհուրդ անել մեր ազգի մեծերի հետ։ Այսօր, երբ լրանում է հայ մեծ գործարար և բարերար Քըրք Քըքորյանի ծննդյան 105 տարին, կրկին հիշում եմ 2018 թվականին լույս տեսած ու նրան նվիրված "Խաղացողը" գիրքը (հրատարակիչ`"էդիթ Պրինտ"), որի հեղինակը ամերիկացի հանրահայտ կենսագիր Ուիլյամ Չ Ռեմփելն է։ Եվ ցանկություն է առաջանում կրկին վերընթերցել այն,քանի որ գիրքը ներկայացնում է ոչ միայն նրա դժվարին կեսագրությունը, որը նրան բերում է հարստության ու ճանաչման,այլև այն հանրային գործունեությունը, որով Քըրք Քըրքորյանը ճանաչվում և գնահատվում է և'  Ամերիկայում, և' աշխարհի գործարար աշխարհում։

Այս ամենին զուգահեռ նա չի մոռանում իր արմատները,արտերկրում ապրող իր հայրենակիցներին և այն երկիրը` անկախ Հայաստանը,որը հանգրվան է դարձել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ժողովրդի համար։  Բնական էին այն քայլերը,որ մեծ հայը կատարեց, նախաձեռնեց և ստեղծեց "Քըրք Քըքորյան" հիմնադրամը,տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր իրագործեց իր մայր հայրենիքում` Հայաստանում։ 2004 թվականին Քըրք Քըքորյանին շնորհվում է Հայաստանի հերոսի կոչում` նրան հանձնելով "Հայրենիք" շքանշանը։

Մեր հայրենակցին ավելի մոտիկից ճանաչելու համար խորհուրդ կտամ ընթերցել ՈւԻԼՅԱՄ Չ ՌԵՄՓԵԼԻ "ԽԱՂԱՑՈՂԸ" գիրքը,որը հրատարակել է  "էդիթ Պրինտ" հրատարակչություն (ղեկավար` Մկրտիչ Կարապետյան)։ Եվ պատահական չէ, որ ամերիկյան մամուլը գիրքը բնութագրել է որպես "Ամեն ինչի ինքնուրույն հասած մարդու մասին պատմություն", իսկ ըստ "Քալիֆորնիա կուրիեր" շաբաթաթերթի` "Քըրքորյանի անհավական ձեռքբերումները մեծ պատիվ են բերում ամբողջ աշխարհի հայերին"։

Ազգովի ոգեկոչենք և շնորհավորենք արժանապատիվ հայորդու ծննդյան օրը։։

Նմանատիպ նյութեր