211652_close_icon
views-count40862 դիտում article-date 17:53 10-03-2019

«Եռաբլուրում» հարգանքի տուրք մատուցեցին լեգենդար «Մեծն Տիգրան» աշխարհազորի հրամանատար, ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի հիշատակին. այսօր նա կդառնար 60 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 10-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, Ազգային Ժողովի ներկա և նախկին պատգամավորներ, արցախյան պատերազմի մասնակիցներ, ովքեր հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի հիշատակին, որի 60-ամյակը լրացավ այսօր: «Եռաբլուր» էին այցելել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազգային Ժողովի պատգամավոր, լեգենդար «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, բազմաթիվ երկրապահներ, մտավորականներ և քաղաքացիներ, ովքեր իրենց խոսքում ասում էին, որ իրենք լեգենդար «Մեծն Տիգրան» աշխարհազորի հրամանատար Ս. Այվազյանին բացակա չեն դրել ու չեն դնի: Այսօր մենք ունենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթեի, Անդրանիկի, ինչու չէ՝ նաև, Ս. Այվազյանի պակասը ու երևի մեծն Սևակի խոսքը վերաբերում է նաև նշված անուններին. «Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ՝ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին...»: Ելույթներով հանդես եկան Ս. Միքայելյանը, Ս. Աբրահամյանը, գեներալ Գագիկ Մելքոնյանը և այլ անձինք: [color=#EF2929]Սմբատ Այվազյանը 1982-1988 թթ. աշխատել է տնտեսագետ Հայաստանի տարբեր ձեռնարկություններում: 1991 թ.` ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազ: 1992 թ. եղել է Քաշաթաղի առաջին պարետը, ՀՀ Կարմիրի շրջանի արտակարգ իրավիճակների պարետ, Սեւանի ավազանի տարածաշրջանի օպերատիվ շտաբի անդամ եւ ռազմական հարցերի համակարգող, «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, 1994-1998 թթ. «Սապֆիր» գործարանի տնօրեն, 1998 թ.` ՀՀ հարկային տեսչության պետ: 1999-2000 թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարար: 1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր ( թիվ 52 ընտրատարածք): ԳԽ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: Ակտիվ մասնակցություն է ունեցել 2008-ին սկսված շարժմանը:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 388+
388+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր