57652 դիտում
17:44 21-04-2022
Խոշոր ավտովթար Չարենցավանում. 22-ամյա վարորդը Volkswagen-ով 1,5 մ բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է նոր կառուցվող շինության մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 21-ին, խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Հարություն Պ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 1,5մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է նոր կառուցվող շինության մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան փրկարարների, ճանապարհային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայով դարձի է բերվել և քարշակի միջոցով ՃՈ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+