1824 դիտում
14:20 21-04-2022
Ֆրանսիայում հայտնել են նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի հաղթողին
Ֆրանսիայի ներկայիս ղեկավար և նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն իր մրցակցի հետ հեռուստատեսային բանավեճից հետո, ըստ հեռուստադիտողների մեծամասնության, ճանաչվել է հեռուստաբանավեճի հաղթող: Այս մասին են վկայում Elabe ընկերության հարցման տվյալները:
Հարցման համաձայն՝ Մակրոնին «հաղթող» է անվանել հարցվածների 59%-ը, Մարին Լը Պենին՝ 39%-ը։
Ընդ որում, հարցվածների 36%-ը կարծում է, որ երկրի ներկայիս ղեկավարն ավելի ունակ է համախմբել ֆրանսիացիներին, 31%-ը կարծում է, որ Լը Պենն ավելի լավ գլուխ կհանի այդ գործից։ Հարցվածների մեկ երրորդը վստահ չէ երկու թեկնածուների կարողություններին էլ։
49%-ը Մակրոնին համարել է ավելի դինամիկ և անկեղծ (36%) թեկնածու, իսկ նրա ծրագիրը՝ ավելի որակյալ (44%)։ Սակայն հարցվածների կեսը նրան անվանել է նաև ամենաամբարտավանը։
Մինչդեռ հարցվածների 51%-ի կարծիքով՝ Լը Պենը կարող է ավելի շատ փոփոխություններ իրականացնել:
Հարցումն անցկացվել է համացանցում, դրան մասնակցել է 18 տարեկան և բարձր 650 մարդ։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին:

Նմանատիպ նյութեր
898 դիտում
18:10 05-07-2024
Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին
850 դիտում
15:04 01-05-2015
Դևիդ Քեմերոնը հաղթել է հեռուստաբանավեճի վերջին փուլում
2917 դիտում
12:59 21-10-2016
Քլինթոնին մեղադրել են հեռուստաբանավեճի ժամանակ գաղտնի տեղեկատվություն հայտնելու մեջ
Այս բաժնից
1525 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
913 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1198 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post