211652_close_icon

Քլինթոնին մեղադրել են հեռուստաբանավեճի ժամանակ գաղտնի տեղեկատվություն հայտնելու մեջ

views-count2977 դիտում article-date 12:59 21-10-2016
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր մրցակից, հանրապետական, միլիարդատեր դոնալդ Թրամփի հետ վերջին հեռուստաբանավեճում գաղտնի տեղեկություններ կարող էր հրապարակած լինել, հաղորդել է FoxNews հեռուստաալիքը։ Ելույթ ունենալով 70 միլիոնանոց հեռուստալսարանի առաջ՝ Քլինթոնը մանրամասն պատմել է երկրի նախագահի կողմից օգտագործվող «կարմիր կոճակի» մասին։ Մասնավորապես, նա հիշեցրել է, որ եթե ԱՄՆ-ի նախագահը հրաման տա՝ միջուկային զենք կիրառելու, ապա մինչև հրթիռի արձակումը կտևի ընդամենը 4 րոպե։ «Միջուկային զենքի իրառման էությունը նրանում է, որ եթենախագահը հրաման տա, ապա դա պետք է կատարվի։ Հրամանի ու մարդկանց կողմից նրա կատարման ժամանակահատվածը կազմում է 4 րոպե»,-ասել է Քլինթոնը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին։

Նմանատիպ նյութեր