Դևիդ Քեմերոնը հաղթել է հեռուստաբանավեճի վերջին փուլում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաղթել է հեռուստաբանավեճի վերջին փուլում: Դա են վկայում Guardian թերթի և ICM Research կազմակերպության հարցման արդյունքները:
Համընդհանուր ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն մայիսի 7-ին: Ըստ հարցումների, կուսակցություններից և ոչ մեկը խորհրադարանում տեղերի մեծամասնության հույս չի կարող ունենալ:
Հեռուստադիտողների 44 տոկոսի կարծիքով Պահպանողական կուսակցության ղեկավար Դևիդ Քեմերոնի ելույթը լավագույնն է եղել: Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդը ձայների 38 տոկոսով 2-րդն է, իսկ Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիք Քլեգը ձայների 19 տոկոսով 3-րդ տեղում է: