901 դիտում
18:10 05-07-2024
Ֆրանսիայում հայտնել են պատգամավորության թեկնածուների վրա 51 հարձակման մասին
Ֆրանսիական ոստիկանությունը 51 հարձակում է գրանցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
«Այս քարոզարշավը կարճ էր՝ ընդամենը երեք շաբաթ, բայց մենք արդեն գրանցել ենք հարձակման 51 դեպք՝ թեկնածուների նկատմամբ, նրանց պատգամավորների կամ կուսակցական ակտիվիստների նկատմամբ, իսկ դա ֆիզիկական ագրեսիա է, որը հաճախ հանգեցնում է շատ լուրջ հետևանքների։ Մարդիկ հայտնվում են հիվանդանոցներում»,- ասել է նախարարը։
Դարմանենը հավելել է, որ հարձակումների թիրախ են դարձել ինչպես աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության անդամները, այնպես էլ ձախակողմյան քաղաքական գործիչները: Նրա խոսքով՝ ավելի քան 30 ձերբակալություն է իրականացվել։ Նախարարը հույս է հայտնել, որ պատիժը կլինի ամենախիստը։
Մասնավորապես, մի քանի հոգի հարձակվել են Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թեվենոյի և նախագահական «Վերածնունդ» կուսակցության ակտիվիստների վրա, երբ նրանք երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից առաջ պաստառներ էին փակցնում Օ դը Սեն դեպարտամենտում։
Նաև հունիսի վերջին հարձակում էր իրականացվել աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության պատգամավորության թեկնածու 68-ամյա Էրվե Բրեյի նկատմամբ, ով հոսպիտալացվել էր։
Ֆրանսիայի ՆԳՆ պաշտոնական տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում «Ազգային հանրահավաք» կուսակցությունը Հանրապետական կուսակցությունից իր դաշնակիցների հետ միասին հավաքել է քվեների 33,15 տոկոսը։ Ձախ Նոր Ժողովրդական Ճակատ կոալիցիան ստացել է 27,99%, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է՝ 20,04%: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Նմանատիպ նյութեր
21068 դիտում
14:55 14-11-2018
Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները
1824 դիտում
14:20 21-04-2022
Ֆրանսիայում հայտնել են նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճի հաղթողին
4513 դիտում
16:50 18-03-2017
Հարձակվել են ԵԼՔ-ի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանի ընտրական շտաբի վրա և կոտրել պատուհանի ապակիները
Այս բաժնից
1531 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
925 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1216 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post