41715 դիտում
18:44 20-04-2022
Արտակարգ դեպք Հրազդանում, փրկարարներն ու ոստիկանները բարձրահարկ շենքի նկուղից հեռացրել են կասկածելի պայուսակ. ըստ ահազանգողի՝ այնտեղ եղել է մոտ 20կգ տրոտիլին նմանվող զանգված. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17::30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի նկուղում կասկածելի պայուսակ կա, որ հնարավոր է՝ մեջը պայթուցիկ լինի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
Փրկարարները ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետի և ոստիկանության Հարզդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Խանդիլյանի գլխավորությամբ Կենտրոն թաղամասի թիվ 19 շենքի նկուղում հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է մոտ 20կգ կիսով չափ տրոտիլին նմանվող զանգված:
Փրկարարներն ու ոստիկանները այն անվտանգ հեռացրել են նշված վայրից:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+