211652_close_icon
views-count86600 դիտում article-date 13:38 02-07-2020

Արտակարգ դեպք Երևանում. Չարենցի փողոցի բարձրահարկ շենքում, ըստ ահազանգողի, տեղի է ունեցել ավազակային հարձակում. ժամանել են վարչական շրջանի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի 70 շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կինոլոգիական ծառայության կինոլոգները։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հարություն Խեդոյանի, բաժնի պետի տեղակալ Վովա Ասատրյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Ալիխանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ստացված ահազանգի իսկությունը՝ արդյո՞ք ահազանգողը ճիշտ էր, երբ հայտնել է, որ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր