211652_close_icon
views-count7410 դիտում article-date 11:31 15-04-2022

«Մոսկվա» հածանավի խորտակումը մեծ հարված էր Սև ծովում ՌԴ ռազմածովային ուժերին. Պենտագոն

Հինգշաբթի «Մոսկվա» հածանավի խորտակումը «մեծ հարված» էր Ռուսաստանի ռազմածովային ուժերին Սև ծովում, հայտարարել է Պենտագոնը:

«Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, դա կարևոր բաղադրիչ էր Սև ծովում որոշակի գերակայություն հաստատելու նրանց փորձի համար: Դա կազդի նրանց կարողութունների վրա»,- CNN-ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: 

Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել նավի խորտակման ստույգ պատճառը, գրում է golosameriki.com-ը:

«Մենք չենք կարող հերքել ուկրաինական կողմի վարկածը: Շատ հավանական է և հնարավոր է, որ նրանք իրականում հարձակվել են ռուսական հածանավի վրա «Նեպտուն» հրթիռով կամ գուցե այլ բանով»,-ասել է Քրիբին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում դեպի նպատակակետ քարշակելիս խորտակվել է՝ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած վնասման պատճառով։
 

Նմանատիպ նյութեր