ՌԴ ռազմածովային ուժերին պատկանող ստորջրյա սարքում հրդեհի հետևանքով 14 նավաստի է զոհվել
Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմին պատկանող գիտահետազոտական ուսումնասիրությունների համար նախատեսված ստորջրյա ապարատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախօրեին՝ հուլիսի 1-ին, 14 նավաստի է զոհվել: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ, նշվում է, որ նավաստիների մահվան պատճառ է դարձել այրվող նյութերից թունավորումը:
Հրդեհը բռնկվել է ՌԴ տարածքային ջրերում: Սարքն ուսումնասիրելիս է եղել Համաշխարհային օվկիանոսի հատակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհը մեծ դժվարությամբ հաջողվել է մեկուսացնել շնորհիվ անձնակազմի անդամների:
Այս պահին ստորջրյա ապարատը գտնվում է ՌԴ Սևերոմորսկում: Կատարվում է հետաքննություն, որը գտնվում է ռազմածովային նավատորմի ղեկավարի վերահսկողության տակ: