211652_close_icon
views-count11177 դիտում article-date 09:57 09-04-2022

14-ամյա խելացի ու ժպտերես տղան լսողական խնդիրներ ունի․ նրա հետագա բուժումը կախված է բարեգութ մարդկանցից

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարի մարդկանց․ 

Սիրելի ընկերներ, Արմանը բոլորիս օգնության կարիքն ունի, նա ծնվել է երկկողմանի խլությամբ։ 2 տարեկանում կատարվել է ականջի իմպլանտացիայի վիրահատություն և լսողական ապարատի օգնությամբ Արմանը կարողացավ լսել: Նա արդեն 14 տարեկան է, և այս պահին լսողական սարքն այլևս չի աշխատում, և այդ պատճառով նա չի հաճախում դպրոց։ Հարկավոր է նոր սարք, որն արժե 13.000 դոլար, և քանի որ ընտանիքն անապահով վիճակում է, Արմանի համար այդքան կարևոր սարքը գնել, ցավոք, չի կարող. ծնողները նույնպես հաշմանդամ են։

Սիրելի ընկերներ, խնդրում ենք հնարավորության սահմաններում օգնել Արմանին, որպեսզի նա կրկին կարողանա լսել ու շարունակի հաճախել դպրոց, ինչպես իր հասակակից մյուս երեխաները, յուրաքանչյուր նվիրատվություն շատ կարևոր է:

Գումարներ կարող եք փոխանցել նաև Idram-ի միջոցով՝ID: 309014055 և Paypal համակարգով հետևյալ հասցեին [email protected]

Նմանատիպ նյութեր