18819 դիտում
22:12 13-04-2015
Թշնամու կողմից վիրավորված հայ զինվորի կյանքը կախված է բարեգութ մարդկանցից. եկեք օգնության ձեռք մեկնենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2011 թվականի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք էր ստացել 1992թ-ին ծնված Գևորգ Եղիազարյանը:
Գևորգը հրաշքով էր փրկվել, սակայն մինչ օրս գտնվում է անկողնում և չի կարողանում քայլել և խոսել: Առաջին բուժման կուրսը անցել է պետության հովանավորությամբ՝ Իսրայելում, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Երկրի սահմանների պաշտպանության համար վիրավորված զինծառայողի առողջությունը, ինչպես նաև քայլելու և խոսելու ունակությունը վերականգնելու համար հարկավոր է ևս 2 ամսվա բուժում, որը արժե մոտ 56 000 ԱՄՆ դոլար, և Գևորգի ընտանիքը չունի այդ գումարը:
Նախորդ Դրամահավաքից հավաքվեց 1.300.000 ՀՀ դրամ, որը փոխանցվեց Գ. Եղիազարյանին: Այս պահի դրությամբ փոխանցվել է 11,5 միլիոն դրամ:
Մի խումբ երիտասարդներ ապրիլի 17-ին Հյուսիսային պողոտայում ժամը 15:00-ից կազմակերպում են դրամահավաք:
Գևորգ Եղիազարյանի անունով E-mail է բացվել՝ արտասահմանից PayPal համակարգով փոխանցումներ կատարելու նպատակով ՝ [email protected]
Հայկական հաշվեհամարներն են.
UNIBANK
AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502
(Եղիազարյան Էդիկ)
Ռուբլի (RUB) փոխանցելու համար ... VTB bank RUB: 16054022070600
(Գալստյան Նաիրա):
Կոնտակտային տվյալներ: 098 90 99 28 (Արման)
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/27/47678/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 27-ին Հյուսիսային պողոտայում «Մերն է երկրի ապագան» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք՝ մեր երկրի զինվորին օգնելու համար:
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11885 դիտում
19:06 27-03-2015
Մեզ խաղաղ քուն պարգևող հայ զինվորի կյանքը կախված է մեզնից. եկեք օգնության ձեռք մեկնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ