211652_close_icon
views-count85473 դիտում article-date 10:56 08-04-2022

Երեկ Ապարանում ЗИЛ-ի հետնամասի մեջ մխրճված Mercedes-ից դուրս բերված 26-ամյա վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, ապրիլի 7-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափովել «Ապարան» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը Երևան-Ապարան ավտաճանապարհին, Ապարանի քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած վթարից հետո, երբ Mercedes-ը մխրճվել էր ЗИЛ բեռնատարի հետնամասի մեջ։

Վթարի հետևանքով Mercedes-ի միջից Ա․ Պետրոսյանին և Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին Ապարանի հրշեջ-փրկարարները դուրս էին բերել ավտոմեքենայից և մոտեցրել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Ապարան քաղաքի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Արամ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Լյովա Աղաջանյանի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։ 

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդին ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Մակարյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները մինչև նրանց հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիբոլիներով տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր