211652_close_icon
views-count39768 դիտում article-date 10:14 06-04-2022

Երևանում 27-ամյա վարորդը, ով եղել է ոչ սթափ, Toyota-ով բախվել է Opel-ին, Mercedes-ին և կողաշրջվել․ նրան ավտոմեքենայից դուրս են բերել և տեղում օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Հովակիմյանը Շոպրոնի փողոցում իր վարած Toyota Corolla մակնիշի 07 HA 770 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարատակի 3-րդ վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Նարեկ Մաթևոսյանը։

Պարեկներն իրենց ավտոմեքենայի դեղատուփից նաև առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին։ 

Ահազանգով ժամանել են նաև նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ու վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել ոչ սթափ։

Փաստի առթիվ Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր