211652_close_icon
views-count102677 դիտում article-date 22:30 05-04-2022

Լոռու մարզում գողացել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ–սրտաբանի մեղվափեթակները՝ մեղուներով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վանաձոր քաղաքի Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 3-ին Գուգարքի ոստիկանություն դիմած Վանաձորի բնակիչ, 52-ամյա Կարեն Պողոսյանի  ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ  այս տարվա մարտի 27-ից մինչև ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ազնվաձոր գյուղի 1-ին փողոցում գտնվող, իրեն պատկանող չբնակեցվող տան մասամբ ցանկապատված հողամասից գողացել են իրեն պատկանող մեղվափեթակները՝ մեղուներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողներին Կ. Պողոսյանը հայտնել է, որ ինքը աշխատում է  «Վանաձոր»  բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-սրտաբան:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր