211652_close_icon
views-count36856 դիտում article-date 11:24 23-12-2018

Առեղծվածային դեպք Երևանում. հայրը դիմել է ոստիկանություն, որ որդին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է սրտաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Արմենիա բժշկական կենտրոնում 40-ամյա Նվեր Եսայանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել մահացած Ն. Եսայանի հարազատներից՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 64-ամյա Կամո Եսայանը և հայտնել, որ Ն. Եսայանը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է նշված կենտրոնի սրտաբանական բաժնի բժիշկ Պապիկյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Եսայանը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել «սուր կորոնալ սինդրոմ, շաքարային դիաբետ ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու Ն. Եսայանի մահվան հանգամանքները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել բժշկական կենտրոնի տեսակետը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր