211652_close_icon
views-count2663 դիտում article-date 22:28 04-04-2022

Հերթը երիտասարդներինն է, որ հավաքականը տանեն այդ երազանքի հետևից․ Հենրիխ Մխիթարյան. VNews.am

VNews-ը «Սամպդորիա» - «Ռոմա» խաղից հետո բացառիկ հարցազրույց է անցկացրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Խաղում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո Մխիթարյանը խոսեց հանդիպման, մրցաշրջանի մնացած հատվածի, «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետը հնարավոր թարմացնելու և հավաքականում խաղակոշիկները մեխից կախելու մասին:

- Հենրիխ, շնորհավորում ենք «Ռոմայի» հաղթական գնդակը խփելու կապակցությամբ։ Վաղուց, ի դեպ, գոլի հեղինակ չէիք դարձել։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ այս տարի արդյունավետությունը մի փոքր նվազել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 

- Նախ՝ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Հավանաբար նկատել եք, որ այս տարի հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության ավելի ներքևի հատվածում. փակում եմ հենակետային կիսապաշտպանի գոտին։ Բայց վերջին խաղերում նորից դիրքս փոխել եմ. խաղում եմ ենթահարձակվողի գոտում, քանի որ մարզիչը մի փոքր փոխել է թիմի սխեման։ Այս պարագայում էական չէ դիրքը. կարևորը՝ թիմին օգնեմ ամեն խաղում հաղթանակ տոնելու հարցում։ 

- Հենրիխ, վերջերս հայտարարել եք միջազգային կարիերան ավարտելու մասին. ի՞նչ զգացողություններ եղան նման բարդ որոշում կայացնելիս, ինչու՞ դիմեցիք այդ քայլին և ինչպիսի՞ն է հիմա գրաֆիկը, երբ այլևս չկա միջազգային հավաքներին մասնակցելու անհրաժեշտություն։ 

- Իսկապես բարդ էր, բայց ինչ արած. հիմա պետք է հաշվի նստել այդ որոշման հետ։ Ինձ համար հեշտ չէ, սակայն ես գիտեմ, որ շատ բան եմ արել իմ երկրի ու Հայաստանի հավաքականի համար։ Հիմա ժամանակն է, որ այդ ճանապարհն անցնեն երիտասարդները։ Հայաստանի հավաքականը պետք է խաղա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերում։ Հիմա հերթը երիտասարդ տղաներինն է՝ հավաքականն այդ երազանքի հետևից տանելու համար։ Ես հավատում եմ նրանց ուժերին։ Մենք ունենք լավ սերունդ, ես նրանց հաջողություն եմ ցանկանում ու կարծում եմ, որ նրանք կհասնեն այդ նպատակին։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Vnews.am-ում

Նմանատիպ նյութեր