211652_close_icon
views-count1881 դիտում article-date 20:06 04-04-2022

Եզրափակչում գիտակցում էի, որ միայն ինձ համար չէի պայքարում, այլ՝ ամբողջ ազգի ․ Արսեն Հարությունյան. Armsport.am

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը «Օլիմպավանում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով. 

«Գնացել էի ոսկու հետևից և կարողացա այն նվաճել։ Երկրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։ Առաջին անգամ ավելի դժվար էր։ Այս անգամ պատասխանատվության զգացումն էր, որ լարվածություն էր առաջացնում։

Առաջին օրվա գոտեմարտերից գոհ չեմ։ Եզրափակիչի ժամանակ կարողացա հաղթահարել լարվածությունը։ Չէի ասի, որ սա թույլ Եվրոպայի առաջնություն էր։ Մասնակիցներն ուժեղ էին»,- ասաց Եվրոպայի չեմպիոնը։

«Առաջիկա նպատակն ԱԱ-ին մասնակցելն է և, Աստված առաջ, ոսկե մեդալով վերադառնալը։ Առաջիկայում կմեկնեմ Սոչի՝ վերականգնողական պրոցեդուրաներ անցնելու համար։ ԵԱ-ում առաջին օրը մի փոքր լարվածություն կար, իսկ արդեն եզրափակչում, գիտակցում էի, որ միայն ինձ համար չէի պայքարում, այլ՝ ամբողջ ազգի»,– ArmSport.am-ի հետ զրույցում ասել է Արսեն Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր