211652_close_icon
views-count5939 դիտում article-date 14:30 04-04-2022

Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում ամերիկյան շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ աջակցել Ուկրաինային։ Այս մասին ուկրաինական պետության ղեկավարը հայտարարեց անցած գիշեր՝ դիմելով ամերիկյան երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ամենամյա մրցանակաբաշխության՝ Grammy-ի մասնակիցներին։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Ես կոչ եմ անում ձեզ՝ պատմել պատերազմի մասին ճշմարտությունը սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվներում և հեռուստատեսության եթերում։ Աջակցեք հնարավոր ցանկացած ձևով, բայց մի լռեք։ Միայն այդ դեպքում է, որ հնարավոր կլինի խաղաղություն հաստատել այն բոլոր ուկրաինական քաղաքներում, որոնք այսօր ենթարկվում են ավերածությունների։ Այդ քաղաքները՝ Խարկովը և Չեռնիգովը, Վոլնովախան և Մարիուպոլը, մյուսները արդեն լեգենդի են վերածվել, սակայն իմ երազանքն է, որ այդ քաղաքները շարունակեն ապրել՝ ապրել նույնքան ազատորեն, որքան դուք՝ Grammy-ի բեմում», - հայտարարում էր Զելենսկին։

«Ի՞նչն է ավելի հակադրվում երաժշտությանը. ավերված քաղաքների և սպանված մարդկանց լռությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը տեսաուղերձում։

Նմանատիպ նյութեր