211652_close_icon

Ամերիկյան շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները Թրամփի դեմ բողոքի երթ կանցկացնեն

views-count2962 դիտում article-date 14:52 10-01-2017
Ամերիկյան շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց մեջ են երգչուհիներ Շերը, Քեթի Փերրին, դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, Ամերիկա Ֆերերրան, Էմի Շումերը, Ջուլիանա Մուրը, Ֆրենսիս Մաքդորմենդը և այլոք մասնակցելու են երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիային։ Այդ մասին հայտնում է Washington Examiner թերթը։ Բողոքի երթը տեղի է ունենալու հունվարի 21-ին, Վաշինգտոնում՝ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը։ Թերթի տվյալներով՝ այն կկրի խաղաղ բնույթ։ Նույն օրը երկրի տարբեր նահանգներում տեղի կունենան նմանատիպ երթեր։ Յութահ նահանգում բողոքի երթը գլխավորելու է հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Չելսի Հենդլերը։ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, տեղի ժամանակով ժամը12։00-ին, Կապիտոլիումում։ Թրամփը հայտարարել է, որ անձամբ է գրելու իր ելույթի խոսքը։

Նմանատիպ նյութեր