ՆԱՏՕ-ն կոչ է անում աջակցել Վրաստանին և Ուկրաինային. Deutsche Welle
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել աջակցել Ուկրաինային և Վրաստանին դաշինքին անդամակցելու ճանապարհին, հաղորդում է Deutsche Welle-ը:
Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի արդյունքների մասին հայտարարությունում մասնավորապես նշում է, որ դաշինքի երկրների ղեկավարները «Բոսնիայի և Հերցեգովինայի համար բարեփոխումների ծրագիր պետք է մշակեն այս երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելուն նախապատրաստելու համար և աջակցեն Վրաստանին և Ուկրաինային դաշինքին անդամակցելու ճանապարհին»:
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել դաշինքին համախմբվել անվտանգության ոլորտի սպառնալիքների դեմ պայքարելու համար, որոնց հիմնական մասը գալիս է Ռուսաստանից և ահաբեկչությունից: