211652_close_icon
views-count86666 դիտում article-date 13:12 04-04-2022

Կրակոցներ Շիրակի մարզում․ Գյումրիում «Բասեն» սուպերմարկետի մոտ կրակոցեր են արձակել ընթացող Nissan March-ի ուղղությամբ․ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին, հրազենն ու վնասված Nissan-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 3-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի Կ․ Հալաբյան փողոցում «Բասեն» սուպերմարկետի դիմաց կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ենգոյանը և ոստիկանության Մուշի բաժնի պետ Հակոբյանը։ 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Նազարյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները օպրետաիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 17։30-ին Գյումրիի բնակիչ 43-ամյա Հովհաննես Դ․-ն (Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում եղել դատապարտված) Կ․ Հալաբյան փողոցում որսորդական կարճեցված փողով և խզակոթով երկփողանի հրացանից կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության պատճառով կրակել է Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Ո․-ի կողմից վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայի վրա ու դիմել փախուստի։

Ոստիկանները տաք հետքերով՝ ժամեր անց Շիրակացի փողոցում հայտնաբերել են Հովհաննես Դ․-ին, որի մոտ եղել է նաև հանցագործության 
գործիք՝ հրազենը։ 

Վերջինս բերման է ենթարլվել ոստիկանության Մուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։ 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի դռան ապակին, հետևի աջ լապտերի ապակին կոտրված, իսկ աջ անվաթևի վրա հայտնաբերվել են հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ կոտորակային վնասվածքներ։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է հանցագործության պահի տեսանյութը, որն արձանագրվել է փողոցում տեղադրված տեսախցիկով։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր