211652_close_icon
views-count42665 դիտում article-date 18:43 03-04-2022

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. քարով բարձված КАМАЗ-ը բախվել է ՎԱԶ-21150-ին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել. թափված քարերի մի մասը հայտնվել է ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչր, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել է Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրենք չեն տուժել:
 
Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ КАМАЗ-ը եղել է տուֆ քարով բարձված, կողաշրջման հետևանքով այն թափվել է, իսկ մի քանի քար էլ շպրտվել և հայտնվել է ավտոճանապարհին: Բարեբախտաբար, այդ պահին ավտոմեքենաներ և քաղաքացիներ անցնելիս չեն եղել:
 
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում տենիկական խնդիրը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր