211652_close_icon
views-count30796 դիտում article-date 17:54 05-01-2023

Ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel-ը հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին կողաշրջվել և մոտ 100մ առաջ ընթանալով հայտնվել է դաշտում. ամուսիններն ու նրանց երեք անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, նոր կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհի բետոնապատ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 100 մետր կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 4 ուղևորները տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները` դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները վարորդի կինն է և նրանց երեք անչափահաս երեխաները, որոնց կյանքին, շնորհիվ  Թալինի հիվանդանոցի բժիշկների, վտանգ չի սպառնում։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր