Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. քարերի մեծ մասը թափվել են ճանապարհով մեկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Ռոմիկ Շ.-ն իր վարած «Զիլ 130» մակնիշի՝ տուֆ քարով բարձված բեռնատարով Երևան - Գյումրի ավտոճանապարհի Թալին Սասնաշեն խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը միջին ծանրության ախտանիշներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի և վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և ավագ քննիչ Ռաֆայել Անանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարի կողաշրջման հետևանքով քարերը թափվել են ճանապարհով մեկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող ընկերության աշխատակիցները, ովքեր սպասում են քննիչի կողմից դեպքի վայրի զննության ավարտին, որպեսզի քարերը հեռացնեն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։