211652_close_icon

Սեմյոնովկա գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր

views-count2422 դիտում article-date 21:07 02-04-2022

Ապրիլի 2-ին, ժամը 11։40-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմին կից ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:52-ին, մարվել՝ 13:09-ին։ Այրվել է տանիքում կուտակած մոտ 300 հակ անասնակեր:

Նմանատիպ նյութեր