211652_close_icon
views-count2146 դիտում article-date 22:09 21-09-2017

Ծաղկունք գյուղում այրվել է մոտ 700 հակ պահեստավորված անասնակեր

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13:24-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 16:28-ին: Այրվել է մոտ 700 հակ պահեստավորված անասնակեր:

Նմանատիպ նյութեր