26049 դիտում
23:34 01-02-2023
Խոշոր հրդեհ Ջերմուկում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատված, ժամանել են մեծ թվով հրշեջներ և մարզի ու Ջերմուկի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Արմենակ Արմենակյանը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում՝այրվում է տանիքի փայտյա կառուցատարները, տանիքում պահեստավորված անասնակերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։ Այս պահին աշխատանքները կատարվում են։
Լուսանկարները և տեսանյութ՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)