211652_close_icon

Արգավանդ գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

views-count2094 դիտում article-date 22:36 19-08-2020
Երեկ՝ օգոստոսի 18-ին, ժամը 13:09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արգավանդ գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից այրվում է մոտ 350 հակ պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:25-ին: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան տանիք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր