Ո՞վ է Սյունիքի մարզպետի նոր տեղակալը. aravot.am
Aravot.am-ը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սյունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել 38-ամյա Հայկ Հարությունյանը։ Վերջինս մարզպետարանում նոր մարդ չէ։ Արդեն՝ 8 տարի է, ինչ աշխատում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, աշխատել է Եղվարդի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցիչ, ապա` ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն։ Ամուսնացած է, ունի 3 զավակ: Հայկ Հարությունյանը 2021 թվականի նոյեմբերի 14–ին կայացած Կապանի համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 4-րդ հորիզոնականում էր։
Նա ցուցակը գլխավորող, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ՝ ավագանու անդամի ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։
Մանրամասներն՝ այստեղ