Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին՝ ըստ հանցագործության մասին հաղորդման. aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին Արարատի մարզի բնակիչ Ա. Ավետիսյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 27-ին 19.20-ի սահմաններում գտնվելով Գեղարքունիքի մարզի «Կարմիրի» դիրքեր կոչվող վայրում, գումարային հարցերի շուրջ զանգահարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանին (լուսանկարում)։ Հեռախոսազրույցի ժամանակ, ըստ հաղորդման, Փարվանյանն իրեն հայհոյել և սպառնացել է, որ կսպանի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Մեզ հայտնի դարձավ, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երեւանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Մեզ հայտնի դարձավ, որ Ավետիսյանը զինվորական է, վերջին տարիներին ընտանիքով բնակվում է Երեւանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում