211652_close_icon
views-count42465 դիտում article-date 18:34 01-04-2022

Խոշոր ավտովթար Երևանում. քաղաքապետարանի մոտ բախվել են Ford Mustang-ն ու ՀՀ ՊՆ պատվիրակության ուղեկցող, հատուկ համարանիշներով Toyota Camry-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20–ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակչներ, 31-ամյա Գևորգ Գաբրիելյանի վարած Ford Mustang մակնիշի 50 OO 006 համարանիշի և 43-ամյա Լևոն Հովսեփյանի վարած Toyota Camry մակնիշի  ARM 141 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Ավետիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Չի բացառվում, որ նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն, քանի որ Toyota-ի համարանիշները հաշվառված են ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota Camry-ի իսկական համարանիշները եղել են ՀՀ պաշտպանության նախարարության համարանիշներ, սակայն վթարի պահին եղել են այլ համարանիշներ և Toyota Camry-ն ուղեկցելիս է եղել պաշտպանության նախարարության պատվիրակության անդամներից մեկին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր